Արևմտամետ վերլուծաբանները քննարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու Հայաստանի ցանկության մասին, սակայն նման պաշտոնական ազդակներ Ռուսաստանը չի տեսնում: NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք այս թեմայի շուրջ շատ դատողություններ ենք տեսնում Հայաստանում արևմտամետ վերլուծաբանների կողմից, բայց այդ կապակցությամբ որևէ պաշտոնական ազդանշան չենք ստացել»,-ասել է նա։