ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

14:30     12 սեպտեմբերի, 2023

ԵՄ առաքելությունը գործառնական գրասենյակ է բացել Իջևանում: Ինչպես հայտնում է NEWS.am-ը այս մասին ասվում է առաքելության թվիթերյան էջում։

Արարողությանը ներկա են եղել դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսին ԵՄ առաքելությունը իր երկրորդ օպերատիվ կենտրոնն էր բացել Սյունիքում՝ Կապան քաղաքում։


© armedia.am