Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

14:52     12 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին նշված էՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին ժամը 11։25-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:


© armedia.am