Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի բացմանը

19:08     13 սեպտեմբերի, 2023

Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի բացմանը. Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ֆրանսիայի դեսպանը։

«Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը և ընդգծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքները բավարարելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության X-ի էջում, փոխանցում է News.am-ը։ 


© armedia.am