Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

15:30     14 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությյունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին ժամը 13։45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:


© armedia.am