Բանավեճից հետո Փաշինյանը շնորհավորել է Ավինյանին

10:41     15 սեպտեմբերի, 2023

Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս թիմին վստահաբար կարելի է վստահել Երևան մայրաքաղաքի կառավարումը»,-հավելել է նա:

Նշենք, որ նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի թեկնածուների բանավեճը: Բանավեճին չէին մասնակցում Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը:


© armedia.am