Վարչապետը տիկնոջ հետ քվեարկել է թիվ 8/16 ընտրատեղամասում

12:36     17 սեպտեմբերի, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր թեմաների:


© armedia.am