Քվեարկեցի հանուն փոփոխության. Ռոբերտ Քոչարյան

14:16     17 սեպտեմբերի, 2023

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ընտրության էր եկել միայնակ, հաղորդում է News.am-ը:

Քվեարկությունից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն փոփոխությունների:

«Հուսով եմ՝ ներկայացված ընդդիմադիր ուժերը լավ արդյունք ցույց կտան: Այսքանը»,-ասաց նա:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը քվեարկում էր Երևանի N 7/2 ընտրատեղամասում։


© armedia.am