ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. Արցախի ՊՆ

09:48     18 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն։ 


© armedia.am