ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 234 436 (28,44 տոկոս): Նրա խոսքով, սա ճշգրտված թիվն է, որը մի փոքր տարբերվում է՝ երեկ ժամը 21-ին հրապարակված թվից:
Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2763:
Այնուհետև ԿԸՀ նախագահը ներկայացրեց քաղաքական ուժերի ստացած քվեները:
Անճշտությունների չափը կազմել է 195:
Նա հիշեցրեց, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6 տոկոս:
«Այսօր 12.00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ներկայացման ժամկետի հոսքը, որը շարունակվելու է մինչևայսօր ժամը 18-ը ևվաղը առավոտյան 9-ից մինչև11-ը: Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել վստահված անձինք: Երբ արդեն դիմումները պարզ կլինեն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ կընտրի պատահական սկզբունքով վերահաշվարկի ենթակա տեղամասերը, ինչպես նաևԸԸՀ-ն իր նախաձեռնությամբ կարող է նաևայլ տեղամասեր, որոնց հետ կապված արդյունքների ամփոփման ժամանակ խնդիրներ արձանագրած կլինեն, իրականացնել վերահաշվարկ»,-ասաց Վահագն Հովակիմյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր. ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և«Հանրային ձայնը»:
Ըստ նախնական տվյալների Երեւանի ավագանու 65 մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝
ՔՊ – 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ
«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ
«Հանրապետություն». – 8 մանդատ
«Հանրային ձայն» - 7 մանդատ