Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ

14:25     18 սեպտեմբերի, 2023

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) պայմանագրով նախատեսված 1,2 միլիոն եվրոն կվճարի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին, որի հետ պայմանագիրը խզվելու է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Posta թերթը:

Hürriyet-ն ավելի վաղ հայտնել էր, որ TFF-ն որոշել է բաժանվել Կունցից: Գերմանացի մասնագետը Թուրքիայի ազգային հավաքականը գլխավորում է 2021 թվականի սեպտեմբերից։

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղից (1:1) և ճապոնացիների հետ ընկերական հանդիպումից (2:4) հետո սոցիալական ցանցերում և ֆուտբոլային փորձագիտական հանրությունում ակտիվացել են 60-ամյա մարզչի հրաժարականի կոչերը:


© armedia.am