Բրյուսելը ԵՄ երկրներին կոչ է անում «կառուցողական փոխգործակցել» ուկրաինական հացահատիկի շուրջ

19:10     18 սեպտեմբերի, 2023

Բրյուսելը կոչ է անում Լեհաստանին, Հունգարիային և Սլովակիային կառուցողական լինել այն բանից հետո, երբ հայտարարել են, որ իրենք ուկրաինական հացահատիկի նկատմամբ սեփական արգելքներ կսահմանեն՝ ԵՄ գործադիր իշխանության որոշման լույսի ներքո, որը թույլ կտա վերացնել սահմանափակող միջոցները, հաղորդում է Ինտերֆաքսը։ 

 «Մեզ հայտնի են որոշ անդամ պետությունների հայտարարությունները միակողմանի միջոցառումների վերաբերյալ։ Այժմ կարևոր է, որ բոլոր երկրներն աշխատեն փոխզիջման ոգով և կառուցողական փոխգործակցեն»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Բրյուսելը հայտարարել է, որ չի տարածի ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը, որը տարածվում էր Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Ռումինիայի և Բուլղարիայի վրա։  


© armedia.am