Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող դիտարկվել այլընտրանք Բերձորի միջանցքին: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է: Բայց հեռանկարում Արցախի հայկականության պահպանումն անհնար է պատկերացնել՝ առանց Բերձորի միջանցքի լիարժեք աշխատանքի. առնվազն այն պարամետրերով, որոնք նախատեսված են 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ:
«Ակա-Ստեփանակերտ ճանապարհի միանգամյան օգտագործումը կամ զուտ հումանիտար նպատակով օգտագործումը երբեք չպետք է մեկնաբանվի, որ Արցախի ժողովուրդը տեղի է տալիս իր ինքնորոշման իրավունքից կամ պահանջներից, հակառակը՝ պետք է օգտագործվի, որ մի երկիր, որն արհեստականորեն փակել է Արցախը սնունցող միակ զարկերակը ու դրա փոխարեն պարտադրել է մեզ անել այլ քայլ մեր ժողովրդի կյանքը փրկելու համար, երբեք չի կարող խոսել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին»,- Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում ասում է Գեղամ Ստեփանյանը։
Նա նշում է, որ անգամ այս ծանրագույն իրավիճակում, երբ իրենց համար մարդկանց կյանքը փրկելու առաջնահերթությունը ստիպում է գնալ նման քայլի, Ադրբեջանն օգտագործում է իր քաղաքական թեզերն առաջ մղելու համար։
Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ այլ ճանապարհները Լաչինի միջացքին այլընտրանք լինել չեն կարող, հիշեցնում Լաչինի միջանցքը ոչ թե հումանիտարբեռներ տեղափոխելու այլ ԱՐցապում բնականոն կյանք կազմակերպելու համար է Արցախի համար՝ կյանքի ճանապարահ։
«Այդ հստակ մեսիջը պետք է տանք, որ այնպես չէ, որ մենք պատրաստվում ենք լինել մի տարածաշրջան, որն ամբողջ կյանքը պետք է կախված լինի հումանիտար բեռնից։ Դա մեզ համար ընդունելի չէ։ Որպեսզի դա տեղի չունենա, ապա Լաչինի միջանցքը պետք է գործի առանց որևէ սահմանափակումների» ,- ասում է Ստեփանյանը։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։