Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունը

10:12     19 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18-ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին ասված է  Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արցախի ՊՆ-ն հերքում է նաև Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


© armedia.am