«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկում է Սոչի - Գյումրի- Սոչի երթուղով չվերթերը

13:16     19 սեպտեմբերի, 2023

«Պոբեդա»ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


© armedia.am