Մայր Աթոռ. Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին

15:40     19 սեպտեմբերի, 2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել. 

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»։


© armedia.am