Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են կրակը շփման գծի երկայնքով, նաեւ ձեռնարկում են դիրքային առաջխաղացման փորձեր. ՊԲ

16:33     19 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության բանակը:

Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և  հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։


© armedia.am