Կրեմլը ցավով տեղեկացավ, որ Լեռնային Ղարաբաղում արդեն կան զոհեր․ Պեսկով

18:40     19 սեպտեմբերի, 2023

Կրեմլը ցավով տեղեկացավ, որ Լեռնային Ղարաբաղում արդեն կան զոհեր, ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մարտահրավոր  և սպառնալիք է խաղաղ բնակչության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ներկայումս լարված աշխատանք է տարվում, գլխավորը Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն է և մարդկային զոհեր թույլ չտալը։ Ցավով ենք կարդում լուրերն այն մասին, որ արդեն զոհեր կան», - լրագրողներին ասել է Պեսկովը։


© armedia.am