Գերմանիան Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գնդակոծությունները եւ վերադառնալ բանակցություններին

19:04     19 սեպտեմբերի, 2023

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը երեքշաբթի հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի դեմ ռազմական գործողությունների չդիմելու իր խոստումը, և Բաքվին կոչ է արել դադարեցնել գնդակոծություններն ու վերադառնալ բանակցություններին, տեղեկացրել է Reuters-ը, փոխանցում է news.am-ը։

«Ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու Բաքվի խոստումը խախտվել է։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի գնդակոծությունները և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բերբոքը Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։


© armedia.am