Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Օլաֆ Շոլց

21:21     19 սեպտեմբերի, 2023

Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար։ Այս մասին Telegram ալիքում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Panorama-ն։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը շատ ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար»,- ասել է Գերմանիայի կանցլերը։


© armedia.am