Ժամը 21:00-ի դրությամբ Արցախում 138 վիրավոր կա

22:14     19 սեպտեմբերի, 2023

Արցախի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ կա 138 վիրավոր, որոնցից 29-ը խաղաղ բնակիչներ են․ Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ 112 տուժած, Ստեփանակերտի մանկական հիվանդանոց՝ 11, Մարտակերտի շրջանային հիվանդանոց՝ 15։
 
Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների հետ այս պահին հնարավոր չէ կապ հաստատել։


© armedia.am