Կոչ ենք անում մնալ ապաստարաններում. Ստեփանակերտի քաղաքապետարան

13:32     20 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է մնալ ապաստարաններում:

«Հարգելի քաղաքացիներ,

Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան:

Կոչ ենք անում մնալ ապաստարաններում: »,- նշվում է հաղորդագրության մեջ


© armedia.am