Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, սակայն տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիրաբդոլլահիանը:
Նա գրառումն արել է Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: