Իրանը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան

17:01     20 սեպտեմբերի, 2023

Իրանցի ուղևորներին պաշտպանելու նպատակով չեղարկվել են բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի պետական ավիացիոն կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը, գրում է irna.ir-ը:

«Տարածաշրջանում հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի (օդաչուներին ուղղված ծանուցման հապավումը) համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) մինչև հաջորդ ծանուցումը կչեղարկվեն բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան»,- նշել է պաշտոնյան։


© armedia.am