Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ

17:03     20 սեպտեմբերի, 2023

Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը Իրանի կարմիր գծերից մեկն է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին, փոխանցում է Aysor-ը։

Գեներալ Աշտիյանին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, քննարկելով տարածաշրջանային փոփոխությունները՝ դեմ է արտահայտվել արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը․

«Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար, և մենք դիտարկում ենք առաջարկված 3+3 ձևաչափը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ լուծման համար տարբերակ»։


© armedia.am