Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում գնդակոծության ժամանակ խաղաղապահների զոհվելու մասին

19:55     20 սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղում գնդակոծվել է ռուս խաղաղապահների ավտոմեքենան, ռուս զինվորականներ են զոհվել, հայտնում է ՌՂ ՊՆ-ն։

«Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներով մեքենան։ Գնդակոծության հետեւանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են»,- հայտնել են գերատեսչությունից։

Տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու բոլոր հանգամանքները։


© armedia.am