Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը

20:57     20 սեպտեմբերի, 2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:


© armedia.am