Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը և Ալիևը քննարկել են արցախահայության դեմ ագրեսիայի արդյունքները, որոնք նրանք անվանում են «հակաահաբեկչական միջոցառումներ Ղարաբաղում»։
Էրդողանը Ալիևի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը, հաղորդում է News.am-ը։