Ադրբեջանցիների հետ բանակցում է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը (տեսանյութ)

10:38     21 սեպտեմբերի, 2023

Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն հասել է Եվլախ։ 

Կադրերում երևում է, որ արցախյան կողմից բանակցությունների մեկնել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, փոխանցում է Aysor-ը։

Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնելու է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։


© armedia.am