Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն հասել է Եվլախ։
Կադրերում երևում է, որ արցախյան կողմից բանակցությունների մեկնել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, փոխանցում է Aysor-ը։
Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնելու է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։