Ստեփանակերտում դարձյալ կրակոցներ են լսվում

11:59     21 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտում գտնվող անձանցից տեղեկություններ են ստացում, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում։

«Չենք հասկանում ինչ վիճակ ա, լսում ենք կրակոցներ, ծայրամասի բնակիչներին ասել են՝ տնից գնացեք ներքև»,-հայտնում են Ստեփանակերտից, փոխանցում է Aysor։

«Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա  նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել։ Հնարավոր է, որ չպայթած ականների դետոնացիա էր»,-հայտնում են Ստեփանակերտից։
 
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն էլ գրել է.
 
«Սարսափեցնող լուրեր՝ Արցախից։ Արցախի պահեստազորի սպա Սերգեյ Համբարձումյանը հենց նոր տեղեկացրեց, որ ադրբեջանական զինյալները կրակոցներով ներխուժեցին Ստեփանակերտ քաղաք»։
 


© armedia.am