ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում

12:28     21 սեպտեմբերի, 2023

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում, նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգության ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ նպաստելու իրավիճակի կայունացմանը»,-այս մասին առաքելությունը գրել է իր X  (նախկին Twitter-ի) ալիքում։


© armedia.am