Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից

12:38     21 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Ինչպես հայտնում է ԱՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

«Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»,-նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։


© armedia.am