Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ ժամը 13.00-ին, մի քանի ժամ կրակել և շարժվել են տարբեր ուղղություններով, այլև խախտումները շարունակվել են նաև այսօր։
Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալով, սպանել են խաղաղ բնակչի, այժմ կրակելով շարժվում են դեպի Ստեփանակերտ։ Այս մասին X–ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ավելի վաղ Բեգլարյանը գրել էր. «Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը և պայմանավորվածությունները։ Մինչ արցախյան պատվիրակությունը գնացել է Եվլախ՝ ադրբեջանական պայմաններով բանակցելու, նրանց ուժերը սկսել են կրակել Ստեփանակերտի վերևում՝ մտնելով այնտեղի որոշ բնակելի թաղամասեր։
Լսվում է փոխհրաձգություն»։
Azerbaijanis not only didn’t cease the fire yesterday at 1 PM, shooting & moving in various directions for a few hours, but also today continued violations.
— Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) September 21, 2023
Today morning they killed preliminarily a civilian in the occupied Haterq village, now shooting/moving to Stepanakert.