Թուրքիան Հայաստանին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարության պարտավորությունները չկատարելու մեջ

15:52     21 սեպտեմբերի, 2023

Թուրքիան Հայաստանին մեղադրում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի եռակողմ հայտարարության շրջանակներում հրադադարի պարտավորությունները չկատարելու մեջ: Ինչպես փոխանցում է News.am-ը՝ նման անհեթեթ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա լկտի հարձակումից հետո՝ խախտելով բոլոր միջազգային պարտավորությունները, այդ թվում ՝ նշված համաձայնագիրը։

«Հայաստանը չի կատարում նոյեմբերի 10-ի հրադադարի պարտավորությունները, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը եւ լարվածության աճին»,-ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Hurriyet թերթը: 


© armedia.am