Ղարաբաղի պատկանելության հարցը որոշված է Հայաստանի որոշմամբ. Պեսկով

17:12     21 սեպտեմբերի, 2023

Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցն այժմ լուծված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Aysor.am-ը:

«Այն լուծվել և կարգավորվել է Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու Հայաստանի որոշմամբ։ Կարելի է ասել, որ էական առաջընթաց է գրանցվել», - ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները որոշված չեն։

«Շատ տեխնիկական խնդիրներ են մնացել։ Բայց դրա համար բոլոր նախադրյալները կան, և բարի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի դուրս գալ վերջնագիծ», - նշել է նա։


© armedia.am