Ռուսական միջնորդությամբ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ: