ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հանդես կգան նաև Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը

20:12     21 սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ելույթով հանդես կգա նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն իր X-ի էջում:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ տեղեկացրել է, որ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հանդես կգա ելույթով: 


© armedia.am