Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Արցախի վերաբերյալ հակաադրբեջանական հայտարարության ընդունումը

12:30     22 սեպտեմբերի, 2023

Հունգարիան արգելափակել է ԵՄ հայտարարության ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, հայտնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի սյունակագիր Ռիկարդ Յոզվիակը սոցիալական ցանցի իր X էջում, փոխանցում է Այսօր-ը:
Նա գրել է, որ «այդ մասին իրեն հայտնել են իրավիճակին ծանոթ ԵՄ երեք աղբյուրներ»։
Արդյունքում, ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ստիպված է եղել իր անունից հայտարարություն անել։
Սկզբում Ադրբեջանին դատապարտող Բորելի հայտարարությունը պետք է դառնար ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ փաստաթուղթը։


© armedia.am