ՄԱԿ խաղաղապահ առաքելություն Լեռնային Ղարաբաղ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշումները կայացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից», - ասել է նա։