ՌԴ խաղաղապահներն օգնում են ԼՂ–ում վստահության միջոցների ամրապնդմանը. Լավրով
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներն օգնում են վստահության ամրապնդմանը, որպեսզի ԼՂ–ում ապրող հայերն իրենց ապահով զգան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ։
Թե որքան ժամանակ և քանի խաղաղապահ կպահանջվի իրավիճակը կայունացնելու համար, ըստ Լավրովի, պարզ կլինի տեղում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Նա նշել է, որ այժմ խաղաղապահներն օգնում են ԼՂ ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների շփումներին, և այդ համատեքստում սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացած հանդիպումը։ Իսկ Ստեփանակերտի ու Բաքվի միջև հաջորդ հանդիպումը, ըստ նախարարի, պետք է տեղի ունենա այսօր: