Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին. Զախարովա

15:06     25 սեպտեմբերի, 2023

Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության մի քանի արտահայտությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես կարող եմ ասել, որ, անշուշտ, Մոսկվայում ուշադրություն են դարձրել իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքին, որոնք, առաջին հերթին հակաքայլ են երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք արվել են Հայաստանի վարչապետի եւ Երեւանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Դրանց շուտով մանրամասն պատասխան կտրվի»,-ասել է Զախարովան։ 


© armedia.am