Ալիևը կրկին հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին

19:09     25 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Հայտարարությունը նա արել է Նախիջևանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է News.am-ը։ 

«Ադրբեջանը Նախչիվանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում։ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին»,-ասել է նա։  


© armedia.am