Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Հայտարարությունը նա արել է Նախիջևանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է News.am-ը։
«Ադրբեջանը Նախչիվանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում։ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին»,-ասել է նա։