Արցախում ցիստերնով բենզին է պայթել, խոսվում է վիրավորների ու զոհերի մասին

20:05     25 սեպտեմբերի, 2023

Նարինե Ավանեսյանը գրում է․

«Ժողովուրդ, Արցախում էլի աղետ է տեղի ունեցել։
Ցիստերնով բենզին է պայթել, ասում են՝ ահագին տղամարդ է մահացել։
Հիվանդանոցից խնդրել են, ով մնացել է Աստեփանակերտում գնան իրենց օգնելու
Անհնար է այդքան վիրավորների ու մահացածներին օգնեն այդքան քիչ մարդկանցով։
Տեր Աստված, ինչի՞ համար ես ժողովրդիս պատժում»։

Պայթյունի մասին գրում է նաև արցախցի Անուշ Շահրամանյանը․

«Բենզալցակայաններում թողեք միայն կանայք կանգնեն, բազմաթիվ անուղեղ տղամարդիկ ծխում հա ծխում են, մեկն էլ ջղայնանում բենզինով տարան ասֆալտով ա գալիս, ՄԻ ԾԽԵՔ մնացածի կյանքը վտանգելու իրավունք չունեք, ում կտեսնեք ծխելուց նկարեք։

Առջևի այս երկու տղան ծխում էին ուղիղ բենզալցակայանի մոտ», փոխանցում է Panorama.am-ը։


© armedia.am