Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնություն տրամադրել ցանկացող բժիշկները կարող են դիմել ԱՆ

11:08     26 սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 «Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:

Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:

Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք»,  - ասվում է հաղորդագրության մեջ։  

Էլեկտրոնային հասցե՝ [email protected],

Հեռախոս` 060808003/1505։


© armedia.am