Կրեմլը մեկնաբանել է ՌԴ ՆԳ նախարարի այցերը Երևան

16:44     26 սեպտեմբերի, 2023

Բացարձակապես նորմալ է, որ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է ընթացիկ օրակարգը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Ներքին գործերի նախարարն իր ուղևորություններն իրականացնում է միջազգային շփումների ժամանակացույցով, որը նախապես հաստատված և կազմված է։ Ուստի սա ծրագրված այց է, այն պետք է կայանար, և միանգամայն նորմալ է, որ ծրագրված այց կատարելիս ՆԳ նախարարը շոշափում է արդիական հրատապ հարցեր»,- հարցին, թե ինչու է Կոլոկոլցևին վստահվել»,- այսպես է պատասխանել Պեսկովը հարցին, թե ինչու հենց Կոլոկոլցևին է վստահվել երկխոսությունը Փաշինյանի հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Արևմուտքի դերի մասին:

Նախօրեին Կոլոկոլցևը Երևանում Փաշինյանի հետ հանդիպմանը, ուր նա ժամանել էր մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի ՆԳՆ-ների համատեղ կոլեգիայի նիստին, ասել էր, որ «Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից և ոչնչացնել ռուս-հայկական կապը»,փոխանցում է News.am-ը։ 


© armedia.am