Պետք է հրատապ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ. Բորել

17:56     26 սեպտեմբերի, 2023

Անհրաժեշտ է հրատապ միջազգային մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են։ Անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել։

 


© armedia.am