Այսօրվա բանակցությունները բավականին կառուցողական էին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքներով: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Reuters-ին։
«Այժմ ավելի շատ հնարավորություններ կան շարժվելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։