Ակնկալում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի «սադրիչ ուղղորդումներին». Էրդողան

00:07     27 սեպտեմբերի, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Հայաստանի հետ կապված թեմայից, հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի և դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին։  «Հայ ժողովրդի խաղաղությունը, բարգավաճումը կախված է հարևանների հետ բարեկամությունից ոչ թե կռիվներից։

Հուսամ՝ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կյանքի կկոչվի  և եղբայր ու բարեկամ Ադրբեջանի ցամաքային և երկթագծի հետ կապը  Նախիջևանի միջով անխափան կգործի։ Ուզում ենք մեր հարևան Իրանի հետ միասին համատեղ նախագծերով տարածաշրջանը խաղաղության շրջանի վերածել»,–ասել է Էրդողանը, փոխանցում է News.am-ը։


© armedia.am